ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Facebook-ի էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։
Ըստ տեղեկատվության՝ օդանավում եղել է 173 ուղևոր և ոչ ոք չի տուժել:ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացրել է, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքնաթիռով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







