Օգոստոսի 21-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք տեղական ժամանակով ժամը 14:20-ին գրանցվել է 2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Երկրաշարժին հետևել է 2.2 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







