Վերջին 20 օրերին հանրապետությունում գրեթե տեղումներ չեն դիտվել և առաջիկա 5 օրերին տեղումներ չեն կանխատեսվում: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
Ըստ Գագիկ Սուրենյանի գրառման՝ օդի ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից բարձր է 4-5 աստիճանով և առաջիկա օրերին առանձնապես չի նվազելու։
«Պայմանավորված այս գործոններով, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, որը առաջիկա օրերին չի մեղմվելու։ Ուստի կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոները, ձեր կողմից կրակի հետ ցանկացած անզգուշություն, կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ», – ասված է Գագիկ Սուրենյանի գրառման մեջ։
Երևանում օգոստոսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավային` 3-8 մ/։ Պայմանավորված բարձր ջերմաստիճանով, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, որը առաջիկա օրերին չի մեղմվելու:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +30+35,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը՝ +30+35,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +34+36,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը` +11+16, ցերեկը՝ +30+35,
Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +30+33,
Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը` +33+37,
Արագածոտնի լեռներում գիշերը` +11+16, ցերեկը՝ +30+35,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +20+22, ցերեկը՝ +36+38,
Արարատում գիշերը` +17+21, ցերեկը՝ +38+39,
Արմավիրում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +38+39,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը՝ +30+35,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+21, ցերեկը՝ +38+39,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +18+22, ցերեկը՝ +35+38,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +29+32,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +15+18, ցերեկը՝ +29+33 (հովիտներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +35+38):
Տուժող կողմը պահանջում է Սոնա Մնացականյանի գործով ռադիոկապի ձայնագրությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթի հետևանքով մահացած հղի Սոնա Մնացականյանի ներկայացուցիչները պահանջում են հրապարակել ավտոշարասյան մեքենաների մեջ օրենքի ուժով գործող...