Ամերիկաբնակ հայեր՝ 88-ամյա Պարգև Ղազարյանը և նրա որդին՝ Կարո Ղազարյանը, դատական հայց են ներկայացրել Թուրքիայի դեմ, քանի որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունն արգելել է վերջիններիս այցելել Թուրքայի հարավում գտնվող իրենց հայրենի գյուղ:
Պարգև Ղազարյանը ծնվել է 1931թվականին թուրքական Կալանդուրան գյուղում, 2017 թվականին որոշել էր ծննդավայր վերադառնալ՝ «քրիստոնեական ծեսեր կատարելու»: Այս նպատակով նա դիմել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն՝ վիզայի դիմումի մեջ նշելով իր ազգությունը և կրոնական պատկանելիությունը:
Թուրքիայի դեսպանատունը մերժել է վիզա տրամադրել հայր և որդի Ղազարյաններին: Ըստ Ղազարյանների դատապաշտպանի՝ պատճառը նրանց հայկական ծագումն է:
Ըստ դատապաշտպանի՝ Պարգև Ղազարյանի համար դա արտերկիր մեկնելու վերջին հնարավորությունն է եղել՝ հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական վիճակը: Դատական հայցում Պարգև Ղազարյանը մեղադրում է Թուրքիային միջազգային մի շարք կոնվենցիաների և համաձայնագրերի խախտման համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







