Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է, որ ՀՀ քննչական կոմիտեն տարածում է «Լիդիան Արմենիա» ընկերության գովազդը։ Փորձագետը տեղեկացնում է, որ քննչական կոմիտեն իր յություբյան էջում և կայքումԱմուլսարի վերաբերյալ անիմացիոն տեսանյութ է տեղադրել: Կայքում տեղադրված հոլովակը քննչական կոմիտեն մեկնաբանել է հետևյալ կերպ․
«ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած 3D հոլովակում ներկայացվում են մի շարք մեղմ և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը»:
Սամվել Մարտիրոսյանը քննչական կոմիտեին մեղադրում է գրագողության մեջ, քանի որ, համաձայն վերոնշյալ հրապարակված մեկնաբանության, անիմացիոն հոլովակի հեղինակային իրավունքները պատկանում են կոմիտեին, ինչը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։ Տեսահոլովակն առաջին անգամ հրապարակվել է 2018 թվականի ապրիլի 10-ին «Լիդիան Արմենիա»-ի յութուբյան էջում։
Այս փաստերի հավաքածուն ստեղծում է անթույլատրելի արարքների մի շղթա։ Փորձագետի հաջորդ մեղադրանքն ուղղված է այն բանին, որ քննչականը զբաղված է «Լիդիան»-ի գովազդով (փիառով) և այդպիսով փորձում է հասարակական կարծիքը մանիպուլացնել։
Նա նաև հավելում է, որ քննչական կոմիտեն հրապարակման ներքևի հատվածում տվել է սոցցանցերի հղումներ, որոնք նա անվանել է ծիծաղելի, քանի որ Ֆեյսբուքը հղումը տանում դեպի արգելափակված օգտատեր. Թվիթերինը պարզապես Թվիթերի էջն է բացում, ինչպես նաև առկա է Գուգլ Փլասի հղումը, որն այլևս գոյություն չունի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







