Մոսկվայի 872-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայրաքաղաքի տարբեր հարթակներում կանցկացվեն ցուցահանդեսներ, կինոդիտումներ, գրական մրցույթներ, մրցաշարեր:
Սեպտեմբերի 7-ին Երևանի «Դոմ Մոսկվի» կենտրոնում` Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի գործերի ցուցահանդեսի բացումով ու տոնական համերգով կմեկնարկեն միջոցառումները՝ նվիրված ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի 872 ամյակին։
Արդեն սեպտեմբերի 8-ին Երևանում տեղի կունենան մի շարք միջոցառումներ։ Ժամը 12:00-ից 19:00-ը Հյուսիսային պողոտայում երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին սպասում են համերգներ՝ հայտնի DJ-ների և երիտասարդական խմբերի մասնակցությամբ, փողային նվագախմբի փառատոն, տոնավաճառ, ցուցահանդեսներ, վարպետաց դասեր, հյուրասիրություններ, բազմաթիվ անակնկալներ և նվերներ:
Ժամը 19:30-ից 22:00-ը Ազնավուրի հրապարակում տեղի կունենա համերգ ռուսական և հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ:
Մոսկվայի 872-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայրաքաղաքի տարբեր հարթակներում կանցկացվեն նաև ցուցահանդեսներ, կինոդիտումներ, գրական մրցույթներ, մրցաշարեր:
Տոնի առիթով միջոցառումներ կկազմակերպվեն նաև Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, Հայաստանի նկարիչների միությունում, Ռուսական արվեստի թանգարանում և Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայում։
Նշենք, որ Երևանում այս միջոցառումների կազմակերպմանն օժանդակել են Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչությունը, «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը և Երևանի քաղաքապետարանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







