Economist բրիտանական հանդեսում հրապարակվել են աշխարհի այն քաղաքների անունները, որոնք լավագույնն են ապրելու համար։ Վիեննան կրկին առաջատարի դիրքերում է։
Անցյալ տարի Վիեննան առաջին անգամ առաջ անցավ ավստրալական Մելբուռն քաղաքից:
2019 թվականին Մելբուռնը կրկին հայտնվել Է երկրորդ դիրքում, թեև մինչ այդ երկար տարիներ վարկանիշի առաջատարն Էր:
Այս տարի երրորդ տեղում Սիդնեյն Է, որը պատվանդանից տեղաշարժել Է Ճապոնիայի Օսակա քաղաքը:
Նշենք, որ վարկանիշը կազմվում Է՝ հաշվի առնելով երեսունից ավելի ցուցանիշներ, այդ թվում՝ կայունությունը, առողջապահության մակարդակը, երկրի մշակութային զարգացումը, կրթությունը, շրջակա միջավայրի մաքրությունը և ենթակառուցվածքների զարգացվածությունը։