Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը սահմանվել է որպես այլընտրանքային ճանապարհ։
Քաջարան-Մեղրի հատվածում սեպտեմբերի 6-ից մեկնարկել են շինարարական աշխատանքներ։ Աշխատանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 10-ը։ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան ճանապարհահատվածը սահմանվել է որպես այլընտրանքային ավտոճանապարհ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







