Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:09

«Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց. վերջիններս պահանջում են վճարել իրենց աշխատավարձը

«Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց. վերջիններս պահանջում են վճարել իրենց աշխատավարձը

«Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ցույց են անցկացնում Երևանի քաղաքապետարանի մոտ, որտեղ այսօր ավագանու նիստ է անցկացվում:

Ընկերության աշխատակիցները նշում են, որ օգոստոսի աշխատավարձ իրենց չի վճարվել, քանի որ քաղաքապետարանը «Սանիթեքին» գումար չի փոխանցել:

Երևանի քաղաքապետարանից հայտարարել են, որ «Սանիթեք»-ին գումար չի փոխանցվել, քանի որ աշխատանքային պարտականությունները չեն կատարվել: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Ցուցարարներին մոտեցել է նաև Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի ղեկավար Արմեն Գրիգորյանը և հավաքվածներին առաջարկել տեղափոխվել նորաստեղծ հիմնարկում աշխատելու:

«Սանիթեք»-ի աշխատակիցները մերժել են աշխատանքի առաջարկը և հարց բարձրացրել, թե ով է վճարելու իրենց գումարները: «Սանիթեքում» աշխատող վարորդներից մեկն ասում էր, որ ամսական ստացել են մինչև 260 հազար դրամ: Առաջարկվող գումարը 290 հազար է՝ հարկերը ներառյալ: Մեկ այլ վարորդ նշեց, որ ստացել է 230 հազար դրամ:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Երևանի Քաղաքապետարանը ստեղծում է աղբահանությամբ զբաղվող նոր մասնավոր ընկերությունը, որը չի առաջարկում վճարել աշխատակիցների տեղափոխման ծախսերը, քանի որ ընկերության կողմից վճարվող աշխատանավարձն արդեն իսկ բարձր է և կարող են դրանով հոգալ տեղափոխության ծախսերը։

Անդրադառնալով հարցին թե «Սանիթեքը» 900 աշխատող ունի, համայնքային հիմնարկը պատրաստ է բոլորին ընդունել, Արմեն Գրիգորյանն ասաց, որ պատրաստ են փուլ առ փուլ ընդունել աշխատանքի:

«Սանիթեք» ընկերության աշխատանքից Երևանի քաղաքապետարանը դժգոհ է: Այս ընթացքում պարբերաբար տուգանել է այդ ընկերությանը, չի վճարել թերի կատարված աշխատանքների համար: Որպես մասնավոր ընկերության այլընտրանք, ապրիլի վերջին ստեղծվեց աղբահանության համայնքային հիմնարկը»,- նշել է Արմեն Գիրգորյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+