Այսօր սեպտեմբերի 10-ին, ժամը 20:22-ին Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ այն գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով գոտում (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Աղբյուրը հայտնում է, որ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ցնցումները զգացվել են ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում: Երկրաշարժին հետևել է 1.8 մինչև 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում:
Նշենք, որ երկրաշարժը ավերածությունների և զոհերի պատճառ չի դարձել։
Շիրակի մարզում և հատկապես Գյումրիում ցնցումների արդյունքում քաղաքացիների հոծ զանգված որոշ ժամանակով տներից դուրս է եկել, սակայն ԶԼՄ-ների հաղորդմամբ այժմ պանիկա չկա։
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին
Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 20-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...