Բացառիկ հեղինակային իրավունքով հայերեն է թարգմանվել գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերը: Այն իրականացրել է «Կարապ» ընկերությունը։ Գրքի հեղինակը մոտիվացնում է ընթերցողին՝ ներկայացնելով իր կյանքի պատմությունը, խոսելով իր հաջողության ուղու մասին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրում։
«Առանց թույլտվության» բեսթսելերի շնորհանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին, ժամը 17:30, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի մեծ դահլիճում: Շնորհանդեսին ներկա է լինելու նաև հեղինակը, ով հանդես կգա մոտ 20 րոպեանոց ելույթով։
Ինչպես նշում է tomsarkgh.am-ը, շնորհանդեսի տոմսը ներառում է «Առանց թույլտվության» նվեր-գիրքը: Տոմսերի արժեքը 7000 դրամ է:
Սա հիանալի նորություն է հայ գործարար աշխարհի համար, քանի որ այդ ոլորտին վերաբերող գրականությունը համալրվեց ևս մեկ հիանալի գրքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







