Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների և գերիների ծնողները հերթական բողոքի ակցիան են անցկացրել կառավարության շենքի դիմաց։
Գերիների և անհետ կորածների ծնողները հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ իրենց բողոքի ձայնն արտահայտելու և պետությունից ստանալու այն հարցի պատասխանը, թե որտեղ են գտնվում իրենց որդիները։
Armenia Today-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկում մի քանի ռազմագերիների ծնողների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







