Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանը հայտնում է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարվա օգոստոսի սկզբից մեկնարկել և այժմ էլ ընթանում է համայնքի մանկապարտեզի շենքի մասնակի հիմնանորոգումը:
Տրամադրված 28 միլիոն 800 հզ դրամի 65%-ը տրամադրել է ՀՀ կառավարությունը, իսկ մնացած 35%-ը տրամադրել է Ծովինարի համայնքապետարանը։ Տրամադրված գումարով նախատեսվում է հիմնանորոգել շենքի տանիքը, տեղադրել դռներ և լուսամուտներ։ Շենքի մնացած հատվածների վերանորոգումները նախատեսվում է իրականացնել հաջորդ տարի։
Նշենք, որ Ծովինար համայնքի մանկապարտեզը չի գործում 2005 թվականից՝ շենքային անբարեկարգ պայմանների պատճառով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







