Այսօր Հայաստանը տոնում է անկախության 28 ամյակը։ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն ստեղծելու վերաբերյալ: Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալուն ու անկախ պետություն հռչակելուն:
Երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։
Անկախության օրվան նվիրված հոբելյանական միջոցառումներն ավանդաբար անցկացվում են ողջ երկրում։
Այս տարի առաջին անգամ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, անկախության 28 ամյակին նվիրված տոնական գլխավոր միջոցառումները կանցկացվեն Գյումրի քաղաքում։
Տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի ժամը 11։00-ին և կշարունակվի մինչև երեկո՝ ժամը 23։00-ն։
Տոնական միջոցառումների շրջանակներում կանցկացվեն երաժշտական ծրագիր, հանրային քննարկում, ցուցահանդես, ֆիլմի դիտում։
Քաղաքի տարբեր հարթակներում տեղի կունենան համերգներ. երաժշտարվեստի լեզվով բազմահազար ունկնդիրներին տոնական մթնոլորտում կփոխանցվի անկախության, պետականության, միասնության կարևորագույն ուղերձները:
ժամը 19։00-ին Գյումրու Վարդանյանց հրապարակում տեղի կունենա մեծ համերգ, որի շրջանակում ելույթ կունենան հայ և արտասահմանյան հայտնի երգիչների, երաժիշտներ։
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումների հիմնական մասը՝ «Գուկաս Գյումրի» կարգախոսով կանցկացվեն Գյումրիում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







