Ամերիկացի լեգենդար երաժիշտ Ռեյ Չարլզն, ով ապացուցեց, որ կույր լինելով հանդերձ կարելի է տեսնել աշխարհի գեղեցկությունը, ծմվել է սեպտեմբերի 23-ին:
Երաժիշտը կորցրել է իր տեսողությունը՝ ականատես լինելով սարսափելի ողբերգության։ Ռեյն ընդամենը 5 տարեկան էր, երբ սեփական աչքի առջև խեղդվում է իր փոքր եղբայրը և նա ոչինչ չի կարողանում անել։ Արդեն 7 տարեկանում, աղքատ կյանքն ու մղձավանջային հիշողությունները տղայի մոտ հանգեցնում են կուրության։
Դեռևս մանկուց Ռեյը հիանալի երգում էր։ Նա նվագում էր դաշնամուր, տրոմբոն, կլառնետ և սաքսոֆոն։ Ռեյ Չարլզին հաջողվեց շատ արագ քայլերով վեր բարձրանալ, քանի որ նա գնում էր իր սրտի ձայնի հետևից և գիտակցում էր, որ երաժշտությունը, որն իր կյանքն է , և որը պաշտում է նա, չի կարող իրեն հաջողություն չբերել։
Ֆենոմենալ երաժիշտը հատուկ վերաբերմունք ուներ կանանց հանդեպ և ասում էր, որ կանայք իրեն հույս են տալիս և համարում էր նրանց հոգու խարիսխ։ Պաշտոնապես, սակայն, Ռեյ Չարլզն ամուսնացած է եղել երկու անգամ։
Ասում են ՝ իրապես մեծ մարդիկ չեն տառապում մեծամտությամբ։ Լեգենդար երաժիշտը, անկախ ունեցած ֆենոմենալ տաղանդից, միշտ ասել է, որ, եթե չլինեին այն մարդիկ, ովքեր սիրում են իր ստեղծած արվեստը, ինքը չէր հասնի համաշխարհային հաջողությունների։ Համերգներից մեկի ժամանակ անգամ, երբ բարձրանում է բեմ նրա երկրպագուներից մեկը և սկսում երգել իր հայտնի երգերից, Ռեյ Չարլզը թույլ չի տալիս անվտանգության աշխատակիցներին տանել այդ մարդուն բեմից, այլ ընդհակառակը, սկսում է նվագակցել նրան դաշնամուրով և նրանք միասին են երգում տվյալ երգը։ Ընդունենք, որ սա հիանալի շնորհակալության նշան էր Ռեյ Չարլզի կողմից։
Այսօր էլ աշխարհը շարունակում է ապրել Ռեյ Չարլզի երգերով, որովհետև ինքը հավատում էր իր ուժերին և աշխարհն էլ հավատաց։ Ինչպես ասում էր վերջինս․
«Միակ բանը, որում ես վստահ եմ, այն է, որ ես երաժշտությունը ներսումս եմ ծնվել» ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







