Փորձագետները բացահայտել են Հայաստանի Սպանդարյան գյուղում ապրող 22-ամյա Սաթենիկ Ղազարյանի աչքերում արցունքների փոխարեն գոյացող «բյուրեղների» բաղադրությունը։ Այս մասին հայտնում է НТВ-ն:
Աղջկա աչքերում կուտակվող բյուրեղներից վերցված և լաբորատորիա ուղարկված փորձանմուշների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դրանք ամենևին էլ բյուրեղներ չեն։
Գեմոլոգ Օլգա Ռադիոնովան պնդում է, որ բյուրեղներն իրենցից ներկայացում են արդյունաբերական ապակի։
Սաթենիկ Ղազարյանի խորհրդավոր հիվանդության մասին շաբաթներ առաջ լրատվական դաշտում լայն քննարկումներ էին ծավալվել ․ 22- ամյա աղջկա աչքերում արցունքների փոխարեն բյուրեղներ են գոյանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







