Այսօր Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկորի) ծննդյան օրն է․ նա կբոլորեր իր 60 ամյակը։
Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանը ծնվել է Բաքվում 1959 թ.-ի հոկտեմբերի 6-ին:
Բեկորը, դեռևս պատերազմի նախօրեին կարծես նախազգալով անկախության համար մղվող բողոքի ակցիաների հեռանկարային զարգացումները և Ադրբեջանի իշխանությունների հնարավոր արձագանքը, ընկերների հետ միասին սկսում է զբաղվել զենքի՝ ինքնաշեն նռնակների, ինքնաձիգների, հրացանների, նռնականետերի արտադրությամբ. դրանց փորձարկումների ժամանակ անգամ երեք անգամ վիրավորվել է։
Նրա ստեղծած առաջին զենքը 16-գծանի կարճափող հրացան է եղել:
Արցախյան մարտերին ակտիվ մասնակցություն ունեցած քաջարի հերոսի համար 1992 թ.-ի օգոստոսի 24-ի Դրմբոն գյուղի մարտը ճակատագրական է եղել. այն խլել է նրա կյանքը։
Ընդ որում մահվան հանգամանքները մինչև օրս չեն պարզվել:
Աշոտ Ղուլյանը հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտականխ խաչ» առաջին աստիճանի շքանշանի, «Արցախի հերոս» բարձրագույն կոչման, պարգևատրվել է «Ոսկե Արծիվ» շքանշանով, իսկ 2002 թ արժանացել նաև «Շուշիի ազատագրում» շքանշանի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







