ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանին: Քիմ Քարդաշյանն ու Նիկոլ Փաշինյանը զրուցել են ամերիկյահայ հայտնի հեռուստաաստղի Հայաստան կատարած այցի ու նպատակների մասին:
Այցի ավարտին Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել նշելով՝
«Քիմի հետ պայմանավորվեցինք, որ նա ավելի հաճախ կգա Հայաստան»:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







