ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի բժշկական առաքելության և «Chevy Chase» կազմակերպության մասնագետների կողմից, Արցախի Հանրապետության տարբեր բժշկական հաստատություններում հոկտեմբերի 7-9-ը իրականացվել են հանրապետության բնակչության անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ:
28 հոգուց բաղկացած պատվիրակությունը գլխավորում է ՀՀ պատվավոր հյուպատոս Բերջ Ապկարյանը:
Պատվիրակությունը մարդասիրական առաքելությամբ չորրորդ անգամն է այցելում Արցախ:
Մասնագետների խմբում ընդգրկված են նաև ոչ հայ բժիշկներ, ովքեր նույնպես մեծ պատրաստակամությամբ են ներկայանում Արցախի Հանրապետություն` աջակցություն ցուցաբերելու նպատակով:
ԱՄՆ-ից ժամանած խումբը «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում անվճար հիմունքներով իրականացրել են նեղ մասնագիտական խորհրդատվություններ ու վիրահատություններ` Հանրապետական բժշկական կենտրոնում, «Արևիկ» բուժմիավորումում, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում, Ռ. Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորումում և «Դենտեքս Դենտալ» ատամնաբուժարանում:
Հավելենք, որ խմբում ընդգրկված են հետևյալ մասնագիտություններով բժիշկներ՝ սրտաբան, անոթային և ընդհանուր վիրաբույժներ, գինեկոլոգ, թերապևտ, գաստրոէնտերոլոգ, ակնաբույժ և ընտանեկան բժիշկ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







