Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:20

«էրեբունի-Երևան»-ի տոնակատարությունները կանցկացվեն ապակենտրոնացված ձևաչափով

«էրեբունի-Երևան»-ի տոնակատարությունները կանցկացվեն ապակենտրոնացված ձևաչափով

Այս տարվա հոկտեմբերի 19-ին կնշվի Երևան քաղաքի հիմնադրման 2801 ամյակը։ Քաղաքի տոնի շրջանակներում կանցկացվի «էրեբունի-Երևան 2801» տոնակատարությունը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից։

Համաձայն քաղաքապետարանի տարածած հաղորդագրության՝ «էրեբունի-Երևան»-ի տոնակատարությունները կանցկացվեն ապակենտրոնացված ձևաչափով. բոլոր վարչական շրջաններում կկայանան տարատեսակ բացօթյա համերգային ծրագրեր և միջոցառումներ:

«Ժամը 19:00-ից 21:00-ն հայաստանյան խմբերն ու անհատ-կատարողները հանդիսատեսին կներկայանան տարբեր նախասիրությունների և ոճերի երաժշտական կատարումներով:

Հարթակներ՝

Աջափնյակ — Փոփ-էստրադային

Ավան — Մանկապատանեկան

Արաբկիր — Դասական

Դավթաշեն — Ջազային

Էրեբունի — Ժողովրդական

Կենտրոն — Փոփ

Մալաթիա-Սեբաստիա — Էստրադային Նոր Նորք — Էլեկտրոնային

Նորք-Մարաշ — Ազգագրական

Նուբարաշեն — Ռոք

Շենգավիթ — Հեղինակային

Քանաքեռ-Զեյթուն — Ռետրո

Մասնավորապես, տարբեր բեմերում ելույթ կունենան՝

Արամ MP3

Գարիկ-Սոնա

Միքայել Ոսկանյան և ընկերներ

Թմբաթա

Սրբուհի Սարգսյան

Ռեինկարնացիա

Գոռ Սուջյան

Նեմրա

Բաբմիր

Որդան Կարմիր

Ռաիսա Մկրտչյան

Արամ Սաթյան

Արթուր Իսպիրյան

Գեորգի Մանգասարյան

Լևոն Մալխասյան

Վահագն Հայրապետյան

Հայաստանի պետական կամերային նվագախումբ

Երևանի պետական կամերային երգչախումբ

Ռուբեն Հախվերդյան

Էդուարդ Զորիկյան

Վախթանգ Հարությունյան

Վահան Արծրունի

Հայկական բարդ ասոցիացիա

Արսեն Գրիգորյան

Գագիկ Գինոսյան

Հայկ Պետրոսյան

Գաթա բենդ

Գողթ

Հայաստանի պետական էստրադային ջազ-նվագախումբ

Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ

Վանաձորի «Հորովել» համույթ

Arik K

Henna Onna

Leo»։

Համաձայն հայտարարության՝ ժամը 13:00-ից 18:00-ը՝ բոլոր վարչական շրջանների մշակույթի տներն ու մանկապատանեկան ստեղծագործական և մարզամշակութային կենտրոնները կներկայացնեն իրենց ձեռքբերումները՝ կհնչի մանկապատանեկան երաժշտություն, կլինեն ցուցահանդեսներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների ցուցադրություններ, կանցկացվեն սպորտային մրցաշարեր:

«Ժամը 22:00-ին բոլոր վարչական շրջաններում կիրականացվի համաժամանակյա հրավառություն: Տոնակատարության պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ժամը 19:00-ին»,- ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+