Հայտնի ամերիկահայ երգչուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը, անդրադարձել է Սիրիայի հյուսիս-արևելքում հոկտեմբերի 9-ին Թուրքիայի սկսած ռազմական գործողություններին՝ դատապարտելով այն։ Այս մասին իր Թվիթերյան միկրոբլոգում գրառումէ կատարել նա։
Շերը նշել է, որ 11 տարեկանից գիտի արյան ծարավ թուրքերի մասին, ովքեր գրեթե 2 մլն հայի խոշտանգել ու սպանել են:
«Այդ մասին գիտեն նաև Հայաստանում: Թուրք զինվորները դեռ արյան ծարավ են: Այժմ նրանք, Թրամփի օրհնությամբ, ցեղասպանություն կիրականացնեն քրդերի նկատմամբ»,- նշել է Շերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







