Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նմանեցրել է Ադոլֆ Հիտլերին:
Թանկյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել` նշելով․
«Հիտլերն ու Էրդողանը, իսկապես ապշեցուցիչ է»։
Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիս-արևելքում սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը։ Թուրքիան նպատակ ունի Սիրիայի հյուսիս-արևելքն ազատել «քուրդ ահաբերկիչներից» և այդ տարածքում ստեղծել անվտանգության գոտին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







