Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանի տնօրեն, Երևանի պատվավոր քաղաքացի Միխայիլ Պիատրովսկիի հետ։ Այս մասին վարչապետը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։
Նա գրում է․
« Հաճելի հանդիպում ունեցանք Երեւանի պատվավոր քաղաքացի, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու հետ: Ովքեր չգիտեն, ասեմ, որ Միխայիլ Պիատրովսկիի հայրը՝ ակադեմիկոս Բորիս Պիատրովսկին պեղումներ է իրականացրել Երևանի Կարմիր բլուրում, որտեղ և հանդիպել է ապագա կնոջը՝ Հռիփսիմե Ջանփոլադյանին: Միխայիլ Պիատրովսկին ծնվել է Երևանում »։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







