Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:19

ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման ծրագրով թրոմբոլիտիկ անվճար բուժումը հասանելի դարձնել նաև մարզերում

ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման ծրագրով թրոմբոլիտիկ անվճար բուժումը հասանելի դարձնել նաև մարզերում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառումէ կատարել իր ֆեյսբուքյան կայքէջում, ըստ որի նախարարը ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Սեմյոնովայի հետ այցել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ իր ռուս գործընկերներին ներկայացրել է գլխուղեղի կաթվածի բուժման պետական ծրագիրը։

Նախարարն ընդգծել է, որ 2019թ.-ի փետրվարի 1-ից ներդրված ծրագրի արդյունքները դրականորեն զարմացրել են իր ռուս գործընկերներին, քանի որ դրանք լինելով այսքան կարճ ժամանակահատվածի համար, արդեն իսկ տեղավորվում են աշխարհի նմանատիպ երկարատև ծրագրերի արդյունքների լավագույն սեգմենտում։

Այցի ժամանակ Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման ծրագրով թրոմբոլիտիկ անվճար բուժումը հասանելի դարձնել նաև մարզերում:

Նախարարը նշել է, որ նախարարությունն ունի ծրագրեր, որ մարզերում լինի միայն թրոմբոլիզ, իսկ Երևանում՝ թրոմբոլիզ և թրոմբէկտոմիա՝ ընդգծելով, որ անհրաժեշտություն կա հաշվելու, հասկանալու, թե հավելյալ որքան գումար է անհրաժեշտ ծրագրի իրականացման համար:

«Կարծում եմ, որ այս տարի ծրագիրը կփակենք մոտ 500 մլն դրամով՝ այսինքն այդքան գումար ծախսած կլինենք ծրագրի համար»,-նշել է նախարարը:

Թորոսյանը տեղեկացրեց, որ շուտով ԱՄՆ-ից ժամանելու են մասնագետներ, ովքեր օգնելու են իրենց այդ հարցում: Նախարարը նշեց, որ մարզերում թրոմբոլիտիկ բուժումը սկսելու համար որպես հավանական տարբերակներ են դիտարկվում Գյումրիի և Վանաձորի հիվանդանոցները, սակայն, չստացվելու դեպքում. արագ կտեղափոխեն Երևան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+