Լավտիայում տպվել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն՝ ի նշանավորումն մեծ գրողի 150-ամյակի:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Նա նշել է, որ գրքի թարգմանիչն է լատվիացի հայագետ Վալդա Սալմինյան, նկարիչն է տաղանդավոր Նաիրա Մուրադյանը, հրատարակիչը Յանիս Ռոուզե հրատարակչությունը։
Ծրագիրն իրականացվել է Լատվիայում ՀՀ դեսպանության և ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ջանքերով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







