Ապրիլյան պատերազմի մասնակկից, հերոս Աշոտ Զոհրաբյանը ծնվել է 1991 թվականին Արարատի մարզի Այնթապ գյուղում։
Աշոտ Զոհրաբյանը 2009-2013 թթ. սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո, ստանալով լեյտենանտի կոչում, նշանակվել է դասակի հրամանատար ՊԲ N զորամասում։ 2015 թ․ ստացել է ավագ լեյտենանտի կոչում։
Աշոտ Զոհրաբյանը 2016 թվականի ապրիլի 30-ին ստացել է մահացու հրազենային վիրավորում խրամատների միջդիրքային տարածքում ինժեներական աշխատանքները վերահսկելիս։
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» և Արցախի Հանրապետության Արցախի «Մարտական ծառայություն» մեդալներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







