Վանաձորի տոնն այս տարի նշվում է հոկտեմբերի 26-ին: Վանաձորցիներին շնորհավորելու է գալու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Բուն միջոցառումները կմեկնարկեն ժամը 10-ին: Քաղաք այցելած հյուրերն ու կառավարության ղեկավարը կայցելեն նաև մարզկենտրոնի շինհրապարակներ, իսկ Ժամը 15:00-ից կսկսվեն մշակութային բուն միջոցառումները:
«Արցախ» պուրակի և Վանաձորի պետհամալսարանի տարածքում կտեղադրվի բեմ, որտեղ ժամը 15:00-16:30-ը կլինի համերգային ծրագիր: Տիգրան Մեծ պողոտայում կբացվի «Հնարավորությունների քաղաք» խորագրով ցուցահանդես, կլինեն նաև մշակութային տաղավարներ, ու բազմաթիվ անակնկալներ: Տեղի կունենա նաև համերգ «Քեզ իմ Վանաձոր» խորագրով՝ մասնակցությամբ Վանաձորի կատարողական համույթների, անհատ ստեղծագործողների և Վանաձորի Երգի թատրոնի արտիստների:
Արդեն ժամը 19:00-ին Հայքի հրապարակում կտրվի գլխավոր միջոցառման մեկնարկն ու շատրվանների բացման արարողությունը, որը կեզրափակվի տոնական համերգով՝ «Գաթա» բենդ ու Արամ MP 3-ի մասնակցությամբ: Տոնական միջոցառման ավարտին վանաձորյան երկինքը կզարդարվի հրավառությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







