Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է իր ընտանքի պատմությունը․
Ալեքսիս Օհանյանը իր ընտանիքի պատմությունը լսել է իր հորից՝ Քրիսից:
Ալեքսիս Օհանյանը պատմել է, որ իր պապը՝ Ավետիս Օհանյանը, սերում է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքից, որտեղից էլ այնուհետ՝ թուրքերի հարձակումից հետո, փախել է:
Ալեքսիսի հայրը նշել է, որ թուրքերի՝ Խարբերդի վրա հարձակումից հետո Ավետիսի հայրն ու մայրը գնդակահարվել են, որից հետո թուրքերը ցանկացել են սպանել նաև նրան, բայց նրանցից մեկն ասել է. «Նա ընդամենը երեխա է, թողնենք նրան»:
Այսպիսով, Ալեքսիսի նախապապը հայտնվել է որբանոցում, որից հետո տեղափոխվել է ԱՄՆ և ամուսնացել խարբերդցի իրենց հարևանի դստեր հետ, որը նույնպես փրկվել էր թուրքերի ճիրաններից։
РУСАРМИНФО-ն հրապարակում է կատարել, որով անդրադարձ է կատարվում հայտնի հայերի՝ ցեղասպանություն վերապրած նախնիների պատմություններին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







