Մենք խնդիր ենք դրել անցնել 7-18 տարեկան երեխաների և դեռահասների անվճար բուժմանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ մինչև 7 տարեկան երեխաները Հայաստանում անվճար բուժում են ստանում:
Առողջապահության նախարարի խոսքով՝ երեխաների համար անվճար է ստացիոնար բուժումը, մնացած ծառայությունները, ինչպիսիք են անալիզները և այլն՝ դեռևս վճարովի են:
Հիշեցնենք, որ այդ նպատակով 2020 թվականի բյուջեում նախատեսված է 8,1 մլրդ դրամից մինչև 11,1 մլրդ դրամի հատկացում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







