Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:24

Հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՍԱՏՄ կառուցվածքային փոփոխությունների հարցը

Հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՍԱՏՄ կառուցվածքային փոփոխությունների հարցը

Նոյեմբերի 4-ին տեղի է ունենցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում են եղել 2020թ. ստուգումների ծրագրին, սպանդանոցային մորթի անցման հետ կապված խնդիրներին, թարմ մսի վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ վիճակի կարգավորմանը վերաբերող հարցեր:

Սակայն, հասարարական խորհրդի անդամները օրակարգում ներկայացված հարցերին չեն անդրադարձել, քանի որ խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը բարձրաձայնել է ՍԱՏՄ կառուցվածքային փոփոխությունների խնդիրը, որից ածանցվում են մնացած բոլոր հարցերը։

Armenia Today-ի թղթակիցը կապ հատատեց ՍԱՏՄ-ի հետ, որտեղից հայտնեցին, որ․

«Տեսչական մարմինների մասին օրենք է ստեղծվել և այդ տրամաբանության մեջ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դարձել է Սննդամթերքի անվտագնության տեսչական մարմին, սակայն անհրաժեշտություն կա կառուցվածքային փոփոխությունների, ինչպես նաև դրա հետ կապված օրենքի փոփոխությունների։ Մենք տարբեր օրենքներ ունենք՝ Սննդամթերքի անվտանգության մասին օրենքը, Անասնաբուժության մասին օրենքը, Բուժասանիտարիայի, Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին օրենքը, այդ բոլոր օրենքներում պետք է փոփոխություններ կատարվեն, պետք է փոխվի ծառայության կառուցվածքը և կատարվի գործառույթների հստակեցում ՝այսինքն սրանք խնդիրներ են, որոնք մինչև վերջ պետք է կարգավորվեն։ Այս պահին այս ամենը դեռ ավարտին հասցված չի»։

«Մենք նախատեսել էինք որոշակի օրակարգ՝ որպեսզի հասարարակական խորհուրդը քնարկեր, սակայն իրենք համաձայն չէին քննարկել այդ օրակարգը՝ասելով, որ քանի դեռ կարգավիճակի հարցը հստակեցված չէ, քննարկել 2020 թվականի ստուգումների ծրագիրը, իրենք համարում են անիմաստ։ Մյուս նիստին կքննարկվի կարգավիճակը և ըստ այդմ պարզ կլինի մեր հետագա քայլերը։ Ենթադրում ենք՝ հասարարակական խորհուրդը կընդունի որոշակի որոշում, այդ որոշումը կլինի տեսչական մարմնի ղեկավարի մոտ և նա դա կներկայացնի Կառավարությանը կամ Տեսչական մարմինները համակարգող խորհրդին»,- հավելեցին ՍԱՏՄ-ից։

ՍԱՏՄ-ից հաստատեցին նաև, որ 2020 թվականից միայն սպանդանոցային ծագման միս պետք է վաճառվի՝ նշելով, որ դա արդեն հստակեցված է․

«Կառավարությունն արդեն ունի այդպիսի որոշում, ընդհամենը այդ որոշումը պետք կյանքի կոչվի և այո, 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային ծագման միսի վաճառքը պարտադիր է լինելու ամբողջ հանրապետությունում, ամբողջ սննդի շղթայի օպերատորների համար»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+