Իրանի տարածքից տաք օդի ներհոսքը մեր երկրում շարունակվում է։Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Ըստ Գագիկ Սուրենյանի գրառման՝ այսօր՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 10։00-ին, երեկվա նույն ժամի հետ համեմատ, հանրապետության ողջ տարածքում եղանակը տաքացել է 3-4 աստիճանով։
«Մեր հանրապետությունում անոմալ տաք և չոր հոկտեմբերի և նոյեմբերի գլխավոր պատճառը Ատլանտյան օվիկիանոսում, Աֆրիկայի արևմտյան ափերի մոտ Բենգալական սառը օվկիանոսային հոսանքի թուլացումն է, ինչի արդյունքում այդ հատվածում օվկիանոսի ջրի ջերմաստիճանը նորմայից բարձրացել է 5-6 աստիճանով»,- ասված է Գագիկ Սուրենյանի Ֆեյսբուքյան էջում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







