ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 9-ին, հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերին:
Նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում արքեպիսկոպոս Գալագերը իր տպավորություններն է հայտնել այցից՝ նշելով, որ ուրախ է տեսնել մի երկիր, որն ունի հնագույն քրիստոնեական ավանդույթներ և միաժամանակ շատ ժամանակակից ու կենսունակ հասարակություն։
Նա գովելի է համարել այն փաստը, որ հայ ժողովուրդն առաջ է նայում՝ պահպանելով իր ավանդույթներն ու քրիստոնեական արժեքները:
Նախագահ Սարգսյանն այս համատեքստում ընդգծել է Հայոց եկեղեցու՝ հայ ժողովրդի և պետականության կերտման գործում ունեցած նշանակությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ժամանանակից աշխարհում եկեղեցու ունեցած դերի շուրջ, անդրադարձել Վենետիկի Մխիթարյան միաբանության գործունեությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







