ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որից պարզ է դառնում, որ Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով։
Գրառման մեջ մասնավորապես նշված է. «Օրեր առաջ տրված հանձնարարականիս համաձայն՝ առողջապահության նախարարության աշխատակիցները, համատեղ աշխատելով Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ, իրականացրել են հաշվարկներ և ներկայացրել են ինձ 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկ, ըստ որի՝ ծառայությունում աշխատող 950 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով, որից 300-ը՝ բժիշկներ»:
Նախարարը միաժամանակ նշել է, որ աշխատանքներ են տարվում նաև մարզերի շտապ բժշկական օգնության ծառայությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







