Հռոմի Ֆրանցիսկոս Պապն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի Ղամիշլիի շրջանում հայ հոգևորականներ՝ Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության կապակցությամբ: Այս մասին Ֆրանսցիսկոս Պապը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների ու Սիրիայում ապրող բոլոր քրիստոնյաների համար»,- գրել է Ֆրանցիոսկոս Պապը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Ղամիշլիում ակաբեկիչները կրակ էին բացել Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի մեքենայի ուղղությամբ։
Հրաձգության հետևանքով սպանվել են Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը` Հաննա Պետոյանը։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է սպանության պատասխանատվությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







