ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը պրոֆիլակտիկ հետազոտությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտարարել է արտիստի պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը:
«Ջիգարխանյանն արդեն տանն է, մեն ինչ կարգին է», — հայտարարել է Սողոմոնյանը ։
Նշենք, որ ավելի վաղ Սողոմոնյանը հայտնել էր Ջիգարխանյանի հերթական պրոֆիլակտիկ հետազոտության մասին ։
Հիշեցնենք, որ 84-ամյա Արմեն Ջիգարխանյանը ղեկավարում է Մոսկվայի դրամատիկական թատրոնը։ Ջիգարխանյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի շքանշանով, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







