Նոյեմբերի 28-ին Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +3 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +11 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -3 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +7 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը +1 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +11 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում, Լոռիում և Տավուշում սպասվում է 0-ից մինչև +14 աստիճան տաքություն:
Քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ արագության: