ՌԴ Ստավրոպոլ քաղաքում գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ՀՀ ևս մեկ քաղաքացի։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Համաձայն ԱԻՆ հաղորդագրության՝ նոյեմբերի 28-ին՝ ժամը 16:23-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում՝ գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Աշոտ Կ.-ն (ծնված 1970 թ.) և Տիգրան Թ.-ն (ծնված 1959 թ.)։
Հիշեցնենք, որ գարեջրի գործարանի տարածքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին՝ ժամը 6:40-ին: Պայթյունի պատճառ է դարձել տեխնոլոգիական գործընթացի խախտումը: Պայթյունից հետո հրդեհ է սկսվել և մասնակիորեն այրվել է մասնավոր շինությունը:
Աշոտ Կարապետյանի մահվան լուրը հաստատել էին Ստավրոպոլի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







