Այսօր Դվին հյուրանոցում կայացավ ԱԳՆ կից «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցացիայի բարեգործական ցուցահանդես-վաճառքը։
ՀՀ-ում հավատարմագրված 13 դիվանագիտական ներկայացուցչություն մասնակցեց ԱԳՆ բարեգործական ցուցահանդես-վաճառքին։
Ցուցահանդեսին այցելեց, տաղավարներով շրջեց ու տարբեր երկրների ազգային ուտեստներից համտեսեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքով՝ ուրախալի է այն փաստը, որ արդեն 10-ը տարի է՝ իրականացվում է այսպիսի բարեգործական ծրագիր․
«Իմ նախորդ աշխատանքում հաճախ են եղել նմանատիպ առիթներ, երբ թե՛ ՄԱԿ-ում, թե՛ ԵԽ-ում և այլ կառույցներում մասնակցել ենք որպես օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություն մեր արտադրանքով, իմ գործընկերները նույնպես շատ ակտիվ մասնակցում են նման միջոցառումների, որովհետև սա լավ ավանդույթ է»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







