Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:09

Օդանավի սև արկղների չստուգումը բացասական նշանակություն կարող է ունենալ հայկական կողմի համար․ Դմիտրի Ատբաշյան

Դեկտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովն ուժեղացված հսկողության տակ է վերցրել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ թռիչքների անվտանգության ապահովման վերահսկողության նվազման նշանների պատճառով։

ԵՄ-ն, միաժամանակ, չի բացատրել իրենց անհանգստության պատճառները։

Եվրահանձնաժողովը թարմացրել է ԵՄ թռիչքների անվտանգության ցուցակը՝ ավիաընկերությունների ցուցակը, որոնք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափորոշիչներին, և նրանց վրա տարածվում է շահագործային արգելք կամ շահագործային սահմանափակումներ Եվրամիության շրջանակում։

Թեմայի առնչությամբ Armenia Today-ը զրուցել է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ, վիացիայի ոլորտի ամենահեղինակավոր մասնագետ Դմիտրի Ատբաշյանի հետ։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում և ի՞նչ գնահատական կտա կատարվածին՝ Ատբաշյանը նշեց, որ սա լուրջ խնդիր է և բացասական հետևանքներ կարող է ունենալ հայկական կողմի համար։

Խոսելով ինքնաթիռների ստուգման կանոնների մասին՝ Ատբաշյանը նշեց, որ յուրաքանչյուր օդանավի սև արկղերը թռիչներից առաջ երթարկվում են ստուգման՝ մի քանի փուլերով։

«Իրականացվում է տնային (home check), տարանցիկ (transit check), A, B և C ստուգում (A, B, C check), սակայն այս ամենը Հայաստանում չի իրականացվում»,- ասաց Ատբաշյանը։

Ատբաշյանը նշեց, որ նախկինում ևս զգուշացրել է, որ նման ստուգումների չիրակացումը բացասական հետևանքներ կունենա հայկական ավիաընկերության համար՝ նշելով, որ նման խնդիրներից խուսափելու համար օդանավերի ստուգում պետք է անցկացնի ոչ թե ավիաընկերությունը, այլ՝ քաղավիացիան։

Հարցին՝ արդյոք նախադեպ եղել է՝ Դմիտրի Ատբաշյանը նշեց, որ կարծում է՝ նախկինում Քաղավիացիայի նկատմամբ նման խիստ վերահսկողություն չի սահմանվել։

«Ներկայում Քաղավիացիան Տաթևիկ Ռևազյանի գլխավորությամբ փորձում է բարեփոխումներ իրականացնել, սակայն Քաղավիացիայում կան բազմաթիվ խնդիրներ»,- ասաց Ատբաշյանը՝ պատասխանելով հարցին ՝ ինչպե՞ս կգնահատի Քաղավիացիայի ներկայիս գործունեությունը՝ որպես Քաղավիացիայի վարչության նախկին պետ։

Ատբաշյանի կարծիքով՝ անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել, բաժանել Ռևազյանի գործառությունները առնվազն երեք մասի, որպեսզի ավելի արդյունավետ լինի նրա գործունեությունը՝ միաժամանակ նշելով, որ Ռևազյանը ազնիվ պատրաստակամ ու ջանասեր է իր աշխատանքում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+