Հայտնվելով միանգամից երեք shortlist-ում, Doping Creative Agency-ի ներկայացրած «Բավական է» սոցիալական արշավն արժանացավ միջազգային ժյուրիի բարձր գնահատականին և ստացավ մեկ ոսկի՝ Advertising for good անվանակարգում և երկու բրոնզ՝ Advertising Excellence և Creative use of media անվանակարգերում։ Այս մասին հայտնում է Verelq.am կայքէջը։
Մոսկվայում անցկացվող ամենամյա Red Apple գովազդի միջազգային փառատոնն ամեն տարի համախմբում է գովազդի և մարկետինգի ոլորտի լավագույն մասնագետներին, կրեատիվ և կոմունիկացիոն ոլորտի առաջատար դեմքերին։
Նշենք, որ աղջիկ երեխայի միջազգային օրը՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում մեկնարկեց #Բավական է սոցիալական գովազդի արշավն ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին Հայաստանում։ Արշավի նախաձեռնողն էր Doping ընկերությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ:
Doping Creative Agency-ի հաղթանակը մեծ նվաճում է ոչ միայն հայկական գովազդային ոլորտի համար, այլև չափազանց կարևոր քայլ՝ այս խնդրի առավել լայն բարձրաձայնման տեսանկյունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







