Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:22

Դեկտեմբերի 18-ը Հրանտ Մաթևոսյանի հիշատակի օրն է

Դեկտեմբերի 18-ը Հրանտ Մաթևոսյանի հիշատակի օրն է

Դեկտեմբերի 18-ը Հրանտ Մաթևոսյանի հիշատակի օրն է: Գրողները, գրականագետները, Հրանտ Մաթևոսյանի ընտանիքի անդամները հավաքվել էին Կոմիտասի անվան պանթեոնում ՝ հարգանքի տուրք մատուցելու գրողի հիշատակին: Դպրոցականները ևս եկել էին հարգելու Հրանտ Մաթևոսյանի հիշատակը. նրանք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին՝ գրողին ուղղված շնորհակալության և գովասանքի խոսքերով:

Հրանտ Մաթևոսյանը հավերժ կապրի, քանի որ նրա գործերը կենդանի են և ընթեռնելի: Այնուամենայնիվ, ապագա սերունդները պետք է նաև իրենց համար բացահայտեն հանճարեղ անհատականություն, որը ներառում է հայրենասերի, ազնիվ մարդու և հումանիստի լավագույն հատկությունները:

«Նա մեր 20 դարի վերջի և 21-րդ դարասկզբի գրականության բարձրակետն է։ Եվ այդ բարձրակետը մեզ համար նոր մակարդակ է ստեղծել, որից հետո մենք կարող ենք այլ մակարդակներ յուրացնել, եթե այդ բարձրակետը, այդ գրականությունը արժևորենք, մարսենք և կարողանանք դրանով առաջ շարժվել»,-Armenia today-ի հետ զրույցում ասաց գրողի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը:

Գրողն իր մտքերը կենտրոնացրեց Լոռու մարզի Ահնիձոր գյուղում, բայց սա չխանգարեց նրան հասնել համամարդկային ընդհանրացումների: Իր գործերում նա անմահացրեց հայի, մոր, հայրիկի կերպարը, անմահացրեց գյուղը, հասարակ գյուղացու աշխատանքը, բնության և կենդանիների գեղեցկությունը:

«Իմանային նրա ազնվության մասին, իմանային նրա հայրենասիրության մասին, հայասիրության, իմանային նրա բարոյական կերպարի մասին, շատ բարձր, շատ մարդկային, ամենալավ գծերով օժտված մարդ էր։ Եվ լրիվ հոգով, էությամբ երկրի զավակ, ամեն մարդ չի, որ երկրի զավակ է լինում, ինքը երկրի զավակ էր և շատ ցավով տանում էր ամեն տեսակ իրավիճակներ այս երկրի»,-շեշտեց գրողի այրին՝ խոսելով Մաթևոսյան մարդու ու հայի տեսակի մասին:

Հրանտ Մաթևոսյանը հայկական արձակը մերձեցրեց ժամանակների ոգուն `պահպանելով բարձր գեղարվեստական մակարդակը:

Մաթևոսյանի գործերը հավերժ կապրեն այն պատճառով, որ նրանք կրում են կյանքի ճշմարտությունը:

Գրողի լեզուն և գրական ժառանգությունը հասանելի են ոչ միայն Հայաստանին և հայ ժողովրդին, այլև աշխարհի բոլոր ժողովուրդներին. դրանք համընդհանուր երևույթներ են:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+