Նոյեմբերի 13-ին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել Վազգեն Մանուկյանը
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ։ Այս մասին որոշումն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հաստատվել է ՀՀ Կառավարության նիստում։
Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունն առաջարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունում որոշումն անցավ միաձայն։
Հիշեցնենք, որ Կառավարութան նախորդ՝ դեկտեմբերի 12-ի նիստում Հանրային խորհրդի անդամներ էին նշանակվել Դանիել Իոաննիսյանն ու Ալբերտ Ստեփանյանը։
Նոյեմբերի 13-ին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել Վազգեն Մանուկյանը։
Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, պետբյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել․ Փաշինյան
2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ...