Ավիացիայի ոլորտում բազմաթիվ նոր ընկերություններ հայտ են ներկայացրել Հայաստանում ավիափոխադրումներ իրականացնելու համար: Անցնող տարում կանոնավոր ավիափոխադրումներ են սկսել օտարերկրյա 6 նոր ավիաընկերություններ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը նշեց, որ խոսքը ռումինական, ուկրաինական, ռուսական ընկերությունների մասին:
«2020 թվականին ակնկալում ենք արդեն իսկ հայտ ներկայացրած նոր ավիաընկերությունների մուտքը հայկական շուկա: Խոսքը վերաբերում է «AirBaltic», «Տրանս Ֆրանս»-ի ընկերությունները մասին է, իսկ «VizzAir-ի մասին ասվել է»,-ասաց Սուրեն Պապիկյանը։
Նախարարը միաժամանակ նշեց, որ սրանք կարևոր ձեռբերումներ են Հայաստանի համար. «Ես 2019-ին մեր նախարարության կատարած աշխատանքը գնահատում եմ նվազագույնը բավարար, որովհետև կարողացել ենք իրականացնել մեր առջև դրված խնդիրները»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







