ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան էջում ցավակցություն է հայտել այսօր Թեհրանում տեղի ունեցած ուկրաինական «Boeing 737» ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
«Շատ տխուր նորություն․ Թեհրանից Կիև ուղևորվող «Ուկրաինական միջազգային ավիաուղիների» Boeing 737 ինքնաթիռը կործանվել է։ Խորին ցավակցություն զոհերի ընտանիքներին և ընկերներին»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Very sad news about the crash of #UkrainianInternational Airlines airplane Boeing 737 en route from #Tehranto #Kiev. Deep condolences to families and friends of victims. pic.twitter.com/a122BcTnha
Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ոչ հեռու կործանվել է ուկրաինական «Boeing 737» ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է TASNIM գործակալությունը։
Ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Որպես ավիավթարի նախնական վարկած՝ նշվում են տեխնիկական թերությունները։
Ինքնաթիռում եղել է 180 ուղևոր։ Վթարի մանրամասները ճշտվում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







