ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ցավակցությունն է հայտնել Թեհրանում կործանված «Boeing-737» օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ: Այս մասին գրառում է կատարվել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում:
Գրառման մեջ մասնավորպես ասվում է.«ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ: ՔԱԿ-ը իր ցավակցություններն ու զորակցությունն է փոխանցում զոհերի հարազատներին և իր գործընկերներին»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ոչ հեռու կործանվել է ուկրաինական «Boeing 737» ինքնաթիռը։ Ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Որպես ավիավթարի նախնական վարկած՝ նշվում են տեխնիկական թերությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







