ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդատան փակման առնչությամբ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՄԻՊ գրասենյակը։
Համաձայն հայտարարության՝ ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցի առնչությամբ։
«Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություններ է ստացել, որ այսօր Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի բնակիչներն, ի նշան ծննդատան փակման, բողոքի ակցիա են իրականացում՝ փակելով Գյումրի-Երևան մայրուղու Մարալիկի հատվածը։ Ուսումնասիրվել են բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։ Մարդու իրավունքների պաշտպանն առավոտյան հարցը քննարկել է Առողջապահության նախարարի և Շիրակի մարզպետի հետ»,- ասված է ՄԻՊ գրասենյակի հայտարարության մեջ։
Պաշտպանի գրասենյակը, հաշվի առնելով բնակիչների բողոքները, գրավոր հարցում է ուղարկվել Առողջապահության նախարարություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







