ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թոսոսյանն այսօր՝ հունվարի 9-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Մարալիկի ծննդատան փակման շուրջ ստեղծված իրավիճակը։
«Եթե ուզում ենք որակյալ բժշկական ծառայություններ հենց այն մարդկանց համար, որոնք ճանապարհ էին փակում, ապա Մարալիկի ծննդատան փակումը բխում է իրենց շահից»,- ասաց նախարարը։
Արսեն Թորոսյանը նշեց, որ ծննդատան փակման շուրջ ստեղծված իրավիճակը միգուցե տեղեկատվության պակասի կամ սխալ մատուցման պատճառով է:
Նախարարը նշեց, որ այս որոշումը կայացվել է 1․5 տարվա գործընթացի արդյունքնում. «Մարալիկի ծննդատանը ծնունդների թիվը նվազել է, այնտեղ կա բժշկի, կադրերի բացակայության, շենքային պայմանների խնդիր, իսկ գումար ներդնելու և ծննդատունը զարգացնելու փաստը չի կարող անդրադառնալ ծնունդների թվի վրա»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







