Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:31

Ադրբեջանում գտնվող գերիները կապ են հաստատել հարազատների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահով գերեվարված անձանց։

Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Հունվար ամսին հերթական տեսակցությունն է տեղի ունեցել։ Ադրբեջանում մեր ներկայացուցիչները տեսակցել են այդ երկրի կողմից գերեվարման փաստը հաստատված անձանց հետ»,-նշեց Ամատունին։

Ըստ Ամատունու՝ նրանց թվում են ինչպես 2020–ի պատերազմի և դրան հետևած շրջանում, այնպես էլ 2021թ–ի նոյեմբերին տեղի ունեցած հարձակման հետևանքով գերեվարվածները։

Նրա խոսքով՝ գերեվարավածների առողջական վիճակի կամ նրանց հանդեպ վերաբերմունքի մասին ԿԽՄԿ-ն չի կարող հանրայնացնել։ «Կարող եմ ասել, որ մեր տեսակցությունների հիմնական նպատակներից է այդ մասին տեղեկանալը»,-նշեց նա։

Ամատունու փոխանցմամբ՝ առանձնազրույցներ են եղել, հնարավորություն է տրվել կապի տարբեր միջոցներով կապ հաստատել ընտանիքների, հարազատների հետ։ «Դրանց թվում են Կարմիր խաչի նամակները, տեսագրված հաղորդագրությունները, միևնույն ժամանակ, համապատասխանաբար ընտանիքներից  նամակների փոխանցում գերեվարված անձնաց, որպեսզի կապը լինի երկկողմանի»,-նշեց ԿԽՄԿ ներկայացուցիչը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+