Այսօր՝ հունվարի 15-ին, մի քանի տասնյակ վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի՝ պահանջելով վերանայել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների բալային համակարգը։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ նոր համակարգն այս տեսքով իսկական մղձավանջ կդառնա իրենց համար, 9 բալը մեկ տարվա համար շատ քիչ է և Երևանում նման երթևեկության պայմաններում շատ արագ կսպառվեն, ինչպես նաև միավորներ չպետք է հանվեն չթույլատրվող վայրերում կայանելու համար։
«Վարորդների շահերի պաշտպանության լիգայի» ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը նշում է, որ մայրաքաղաքում կայանատեղիներ չկան, իսկ շենքերի բակերը փակ են ուղեփակոցներով, այդ դեպքում որտե՞ղ կայանի տաքսիստը։
« Ի՞նչ անեն այդ մարդիկ հիմա։ Ավտոկայանատեղերի սուր պակասի պայմաններում՝ վարորդները շատ արագ կզրկվեն իրենց միավորներից` հարկադիր խախտումների պատճառով»,- ընդգծել է Հովհաննիսյանը։
Նշենք, որ երթևեկության նոր կանոնների համաձայն` վարորդը տարվա համար 9 միավոր կստանա։
Յուրաքանչյուր խախտումի համար, կախված խախտման վտանգավորության աստիճանից, միավորներ կպահվեն։ Տարվա ընթացքում բոլոր 9 միավորները սպառելու դեպքում վարդորդը կես տարով կզրկվի վարորդական իրավունքից։ Վարորդական իրավունքը վերականգնելուց հետո, վարորդը կրկին 9 միավոր կստանա։ Եթե այդ անգամ էլ նա սպառի բոլոր միավորները, ապա վարորդական իրավունքից կզրկվի արդեն մեկ տարով։ Վերականգնել վարորդական իրավունքը հնարավոր կլինի քննություն հանձնելուց հետո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







