Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:09

Մսավաճառներն ու անասնապահները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը

Մսավաճառներն ու անասնապահները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը

Մսավաճառներն ու անասնապահները, ովքեր օրեր շարունակ բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց՝ սպասելով վարչապետի պարզաբանմանը՝ կապված հունվարի 15-ից ուժի մեջ մտած Կառավարության որոշման հետ, որով կարող է վաճառվել միայն սպանդանոցային ծագման միսը, փակել են Երևան-Արարատ և Երևան–Արմավիր ճանապարհները:

Իրավիճակն առավել լարված էր Արարատի մարզում, որտեղ ցուցարարների հետ հանդիպման էր եկել մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Արարատի մարզպետը կոչ արեց խնդրի կոմպրոմիսային լուծմանը գնալ, քանի որ հարցն այս պահին երկու կողմ ունի՝ մի կողմից մորթը պետք է քաղաքակիրթ ձևով իրականացվի, մյուս կողմից ժողովուրդն ունի դժգոհություններ։

Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ վարչապետի խորհրդականի հետ շուրջ երկու ժամ այս թեման քննարկվել է և ժամանակ է պետք բարձրաձայնված հարցերի պատասխանները ստանալու համար:

«ԱԺ-ում էլ այսօր՝ ժամը 16-ին քննարկում է լինելու սպանդանոցների հարցի առնչությամբ: Առաջարկում ենք ժամը 18.30-ին, այդ քննարկումներից հետո հանդիպել մարզպետարանի դահլիճում, քննարկենք իրավիճակը»,-ասաց մարզպետը:

Գյուղացիները համաձայնեցին սպասել մինչև ժամը 18.30 և բացեցին ճանապարհը, սակայն նաև նշեցին՝ հարցին լուծում չտալու դեպքում կփակեն օդանավակայանն էլ։

Ինչ վերաբերում է Արմավիր-Երևան մայրուղին, ապա բողոքի ակցիան դեռ շարունակվում է և մայրուղին շարունակում է փակ մնալ։ Վերջին րոպեների տվյալներով՝ անասնապահները ցույց են անում նաև Մխչյանում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+